National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
12.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.07.2021
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 1

Կառավարության նախաձեռնությամբ գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան: Մինչ օրենսդրական աշխատանքը սկսելը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհված զինծառայողի հիշատակը:

Այնուհետեւ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԱԺ կազմը համալրած պատգամավոր Արա Մելիքջանյանը երդվեց:

Խորհրդարանն առաջին եւ երկրորդ ընթերցումներով քննարկեց եւ ընդունեց Կառավարության հեղինակած ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», ԱԺ պատգամավորներ Վիկտոր Ենգիբարյանի, Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը, ««Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները: